Միասնություն՝ ահա գրավականը հաղթանակի։
Պատերազմի թե խաղաղության մեջ՝ միևնույն է։

Երկարատև հաջողությունը միշտ կասկածելի է։

Երբեմն նաև համբույրների ետևում հակակրանք է թաքնվում։

Ոչ թե զենքի այս կամ այն տեսակը, այլ արդարացի գործն է իսկական առավելություն տալիս թշնամու նկատմամբ։

Քանի մեր բախտը բերում է, դա վերագրում ենք մեր ճարպկությանը. մեր անհաջողությունների համար մեղադրում ենք աստվածներին։
Հենրի Շոու

Հաղթողին խաղաղությունը ձեռնտու է, իսկ պարտվողին՝ ուղղակի անհրաժեշտ։

Այնտեղ, որտեղ թագավորում է ուժը, բանականությունը լռում է։

Աստվածները սովորաբար նման են նրանց, ովքեր իրենց երկրպագում են։

Հաղթում են միայն նրանք, ովքեր մարտնչում են։

Ամենաերջանիկ մարդը նա է, ով երջանկություն է պարգևում առավելագույն թվով մարդկանց։

Ձեռք բերելու համար այն, ինչ անհրաժեշտ է հոգուն, փող չի պահանջվում:

Ճշմարտությունն ու արդարությունը վեր են ամեն բանից, քանզի միայն նրանցից է կախված ազգի մեծությունը։

Գերագույն հաճույք է․ անել այն, ինչ ուրիշների կարծիքով դուք անել չեք կարող։

Մոլորությունը մեղք չէ։

Ինչ չես իմանում, այն նաև չես ցանկանում: