Ծանր սխալը հաճախ ձեռք է բերում հանցագործության նշանակություն։

Լեռներում ծնվածին լեռները սարսափելի չեն:

Խավար գիշերում լավ նավաստին էլ կարող է սխալվել։

Մարգարեի ամենալավ հատկանիշը՝ լավ հիշողությունն է:

Չկա սեր դեպի կյանքը առանց կյանքից հուսահատության։

Րոպեները երկարատև են, իսկ տարիները՝ արագահոս:

Արհամարհիր զրպարտությունը և նա կհյուծվի։

Ծառից թափվող տերևները դառնում են քամու խաղալիք. խորտակված պատրանքները՝ տերևներն են, սրտի ծառից պոկված:

Նա, ով ուրախ է, և նա, ով թախծում է, իրար չեն հանդուրժում։

Յուրաքանչյուր բամբասանք ներկայացնում է իրենից կա՛մ չարասրտության, կա՛մ թուլամտության անձնական խոստովանությունը։

Երկու մեծագույն բռնակալներ կան աշխարհում՝ պատահականությունն ու ժամանակը:

Պետք է վախենալ ոչ թե մահից, այլ փուչ կյանքից։

Չափից դուրս անկեղծորեն արտահայտված սերը հազվադեպ է փոխադարձություն հարուցում։

Չհանգստանալ հաջողության դեպքում,
Վհատության գիրկը չընկնել թշվառության մեջ։

Վեճը՝ հակառակորդներից յուրաքանչյուրի մոլորությունները հաստատելու միջոցներից մեկն է։