Ուզում ես երջանիկ լինել ողջ կյանքում՝ ազնիվ մարդ եղիր։

Ապաշխարանքը՝ չափազանց ուշ ժամանած գիտակցությունն է:

Եթե պարզն ու ակնհայտը իրենք իրենց բացատրում են, ապա առեղծվածն արթնացնում է ստեղծագործական միտքը։

Որքա՜ն աղքատ է նա, ով ոչինչ չունի, բացի փողից։

Ոմանք խոստումներ են տալիս՝ ի սեր նրանց խախտման բավականության։

Ափսո՜ս, որ ջուր խմելը մեղք չէ։ Այլապես այն ինչքա՜ ն համեղ կթվար:

Անհաջողության վերջին աստիճանը՝ հաջողության առաջին աստիճանն է։

Երբ չկա աշխատանք, չկա ոչ մի ուրախություն։

Մարդն իրենից հետո թողնում է այն, ինչի հետ կապվում են նրա անունը և ստեղծագործությունները, որոնք այդ անունը դարձնում են հիացմունքի, ատելության կամ անտարբերության խորհրդանիշ:

Կարգը սովորեցնում է խնայել ժամանակը:

Անանուն չարախոսությունը, թերևս, ավելի ամոթալի է, քան անսքող զրպարտությունը։

Երկմտանք չճանաչող հավատը՝ մեռյալ հավատ է։

Գնված ուրախությունն ուրախություն չէ․ փողով ձեռք բերված ազատությունը ազատություն չէ։

Արագությունը յուրաքանչյուր գործի հոգին է։

Պարտություն չկա, քանի դեռ մարդն իրեն պարտված չի ճանաչել։