Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ արժեք է ներկայացնում միայն մարտնչող մարդը։

Մի ընկրկիր դժբախտության դեմ, այլ ուղիղ գնա նրան ընդառաջ։

Ոչինչ այնպես մարդուն չի կապում իրեն, ինչպես խանդը։

Ով վրեժխնդիր է լինում, նա ուրիշների հետ կործանում է իրեն։

Ոչ ոք չգիտի, ինչպիսին են իր ուժերը, մինչև դրանք չփորձարկի։

Մանր տխրությունները շատախոս են, խորունկ վիշտը՝ անմռունչ։

Ով հավատում է անմահությանը, նա ևս անմահ չէ։

Մշտապես պետք է հուսալ, երբ հուսահատվում ես և՝ կասկածել, երբ հուսադրվում ես։

Յուրաքանչյուր ուրախություն գտնվում է վտանգի տակ։

Միայն նա, ով չի որոնում, չի բախվում անորոշությանը:

Ով միայն հույսով է ապրում,
Նա ամենևին չի հուսադրվում։

Մեզնից յուրաքանչյուրը իր գործերի զավակն է։

Փողը լավ ծառա է, բայց վատ տեր:

Մի ձգտիր միշտ իրավացի լինել նրա նկատմամբ, ում սիրում ես։

Ավելի վաղ, թե ավելի ուշ, նույն նավահանգիստը մենք կժամանենք։