Անատոլ Ֆրանսի աֆորիզմները

Աստվածները սովորաբար նման են նրանց, ովքեր իրենց երկրպագում են։

Ատելություն ներշնչեք ատելության հանդեպ։

Մահ ցանկանալ, երբ ապրում ես, նույնքան փոքրոգություն է, որքան ափսոսալ կյանքը, երբ հասել է մեռնելու ժամանակը։

Ցանկությունը կարող է դարձնել գեղեցիկ այն ամենը, ինչին նա ուղղված է։

Ոչ մի բանի չհավատալը նույնն է, ինչ հավատալ ամեն ինչի։

Մի՞թե սիրում են օգուտի մասին խորհրդածելով։ Օ՜, ոչ։

Ամենաճիշտ նախադրյալներից մարդիկ հաճախ հանում են ամենասխալ եզրակացությունները։