Բլեզ Պասկալի աֆորիզմները

Վիրավորի տառապանքները չեն թեթևանում նրանից, որ վերքը նրան հասցված է բարի մտադրություններով։

Հաճույքի էությունը՝ հենց այն ցանկանալու մեջ է:

Երջանի՜կ է այն կյանքը, որը սկսվում է սիրուց ու ավարտվում կրքով։

Սերն ու ատելությունը հաճախ խանգարում են անաչառ դատողությանը։

Մարդիկ գրեթե միշտ հակված են հավատալու ոչ թե նրան, ինչ ապացուցվող է, այլ նրան, ինչ առավելապես իրենց ճաշակով է։