Էռնստ ֆոն Ֆեյխտերսլեբենի աֆորիզմները
Ապաշխարանքը՝ չափազանց ուշ ժամանած գիտակցությունն է:
Ծրագրերը՝ գիտակ մարդկանց երազանքներն են։
Մարդ կարող է ուրախության ու երջանկության հավակնել սոսկ այն չափով, ինչ չափով նա տալիս է այն ուրիշներին։
Կյանքը երկարացնելու ողջ գաղտնիքն այն է, որ չկարճացնես այն։
Գոռոզությունը հպարտության ծաղրանկարն է։