Քրիսթիան Նեսթել Բոուվիի աֆորիզմները

Թույլ մարդն ակամայից մատնում է իրեն՝ այն հարբածի նման, որը ձգտում է լուրջ երևալ։

Չկա սովորությունից ավելի սարսափելի բռնակալ, և քանի դեռ մարդը չի դիմադրում նրա թելադրանքներին, չի կարող լինել ազատ։

Սխալը միմիայն հետևանք է ոչ ճշգրիտ դատողությունների, բայց արդեն բացահայտված սխալի մեջ համառելը թուլակամության նշան է։