Պոլ Վալերիի աֆորիզմները

Մարդն իրենից հետո թողնում է այն, ինչի հետ կապվում են նրա անունը և ստեղծագործությունները, որոնք այդ անունը դարձնում են հիացմունքի, ատելության կամ անտարբերության խորհրդանիշ:

Միայն նա, ով չի որոնում, չի բախվում անորոշությանը:

Հակառակորդն ապահովում է խոշոր հաղթանակ, եթե նա ձեզ ստիպում է հավատալ նրան, ինչ ասում է ձեր մասին։

Երջանկության աչքերը փակ են։