Պուբլիլիոս Սիրոսի աֆորիզմները

Երբեմն նաև համբույրների ետևում հակակրանք է թաքնվում։

Նա չէ երջանիկ, ով այդպիսին է թվում ինչ֊որ մեկին, այլ նա, ով իրեն զգում է այդպիսին:

Ակնհայտ գործի մեջ արդեն առկա է նրա լուծումը։

Սիրո վերքը կարող է բուժել միայն նա, ով այն հասցրել է։

Մահվան ահը վատթար է բուն մահից։

Մարդ ավելի քիչ սխալներ կգործեր, եթե իմանար, թե ինքը հատկապես ինչ չգիտի։

Դժվար է համատեղել տառապանքն իմաստնության հետ։

Հաճախ ավելի լավ է վիրավորանքը չնկատել, քան վրեժ լուծել նրա համար։

Սիրել և միաժամանակ իմաստուն լինել անհնարին է, թերևս նաև աստծո համար։

Վատ արարքներից պետք է խուսափել՝ ելնելով նրանց հանդեպ ատելությունից, այլ ոչ թե ահից։

Յուրաքանչյուր ասեկոսե կարող է դժբախտություններ բերել։