Լուկիոս Աննեոս Սենեկայի (Կրտսեր) աֆորիզմները

Հաղթողին խաղաղությունը ձեռնտու է, իսկ պարտվողին՝ ուղղակի անհրաժեշտ։

Մոլորությունը մեղք չէ։

Ծանր սխալը հաճախ ձեռք է բերում հանցագործության նշանակություն։

Չհանգստանալ հաջողության դեպքում,
Վհատության գիրկը չընկնել թշվառության մեջ։

Մանր տխրությունները շատախոս են, խորունկ վիշտը՝ անմռունչ։

Եթե մենք բավարարվեինք գտածով, մենք երբեք էլ ոչինչ չէինք գտնի։

Լավ սովորությունը պետք է դուրս մղի այն, ինչ արմատավորել է վատը:

Լինում են ճշմարտության երևութականություն ունեցող մոլորություններ։

Ամենաերկչոտ կենդանիները, եթե նրանք այլ ելք չունեն, պայքարի մեջ են մտնում հանուն ինքնապաշտպանության։

Մեր կողմից ձեռնարկվող գործերը հարկավոր է համապատասխանեցնել մեր ուժերին։

Նրանց մահը, ովքեր ստեղծում են անմահ գործեր, միշտ անժամանակ է։