Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի աֆորիզմները

Մահը գեղարվեստական հնարանք է նոր կյանքեր ստեղծելու համար։

Կարգը սովորեցնում է խնայել ժամանակը:

Ոչ ոք չգիտի, ինչպիսին են իր ուժերը, մինչև դրանք չփորձարկի։

Սիրո սափորից մի քանի ումպերով բնությունը հատուցում է դժվարին կյանքի բոլոր չարչարանքները:

Նոր ճշմարտության համար չկա առավել վտանգավոր ոչինչ, քան հին մոլորությունը:

Անօգուտ կյանքը անժամանակ մահ է։

Ապրում ես, իսկապես, միայն այն ժամանակ, երբ վայելում ես ուրիշների համակրանքը։

Մեծ սխալ է, երբ քեզ ավելի նշանակալից ես համարում, քան կաս իրականում և գնահատում ես ավելի պակաս, քան արժես։

Ամենածիծաղելի ցանկությունը՝ բոլորին դուր գալու ցանկությունն է։

Կյանքին հավատա, չէ որ նա ամեն տեսակ գրքերից ավելի լավ է սովորեցնում։

Խիզախ մտքերը առաջատար խաղաքարերի դերն են կատարում․ նրանք զոհվում են, սակայն ապահովում են հաղթանակը։

Մահից կարելի է վախենալ կամ չվախենալ, այն անխուսափելի կգա։

Ուրախ մարդուն ողջ աշխարհը ուրախ է երևում։

Մոլորությունն էլ է լինում օգտակար, քանի դեռ ջահել ենք, միայն պետք չէ այն քարշ տալ մինչև ծերություն։

Իսկ միթե սերը ինչ-որ ընդհանուր բան ունի խելքի հե՜տ: