Աֆորիզմներ արդարության մասին

Պայքարում պարտության վտանգը չպետք է մեզ ետ պահի այն գործի պաշտպանությունից, որը մենք արդարացի ենք համարում։

Եթե ուժը միանա արդարության հետ, հապա ի՞նչը կարող է լինել ավելի հզոր այդ միությունից։

Ոչ թե զենքի այս կամ այն տեսակը, այլ արդարացի գործն է իսկական առավելություն տալիս թշնամու նկատմամբ։

Ճշմարտությունն ու արդարությունը վեր են ամեն բանից, քանզի միայն նրանցից է կախված ազգի մեծությունը։

Սերն անարդարություն է․ բայց արդարությունն այստեղ բավական չէ։