Աֆորիզմներ ատելության մասին

Արհամարհանքն անարգում ու ստորացնում է ավելի, քան ատելությունը։

Ատելություն ներշնչեք ատելության հանդեպ։

Ատելությունն առանց վրեժի ծարավի՝ գրանիտի վրա ընկած սերմ է։

Ամենազորեղ ատելությունը ամենազորեղ սիրո ծնունդն է:

Վիրավորողին հատուկ է ատել նրան, ում նա վիրավորել է։

Նույնիսկ տիրակալի համար ատելությունն այնքան վտանգավոր չէ, որքան համընդհանուր արհամարհանքը։

Ով չի սիրում, չի կարող և ատել. ով ոչնչով չի հիանում, չի կարող և արհամարհել. ով ոչինչ չի աստվածացնում, չի կարող և նզովել։

Ատելությանը կարելի է ընտելանալ, սիրուն ընտելանալ հնարավոր չէ:

Ատելությունը կարող է լինել ժառանգված, սերը՝ երբեք։

Դյուրին է ատել նրանց, ում վատ գիտես։

Ում սիրում է տերը, նրան ատում են ծառաները։

Սերն ու ատելությունը հաճախ խանգարում են անաչառ դատողությանը։

Ատելությանը նվիրված յուրաքանչյուր ժամ սիրուց խլված հավերժություն է։

Վատ արարքներից պետք է խուսափել՝ ելնելով նրանց հանդեպ ատելությունից, այլ ոչ թե ահից։