Աֆորիզմներ ճշմարտության մասին

Ճշմարիտը չափազանց պարզ է. դեպի այն միշտ պետք է գնալ բարդ ուղիով։

Ճշմարտությունն ու արդարությունը վեր են ամեն բանից, քանզի միայն նրանցից է կախված ազգի մեծությունը։

Միայն նա, ով չի որոնում, չի բախվում անորոշությանը:

Ամեն մի արցունք մահկանացուին ինչ֊որ ճշմարտություն է բացահայտում:

Զարտուղի ճանապարհներով ճշմարտության չես հասնի։

Նոր ճշմարտության համար չկա առավել վտանգավոր ոչինչ, քան հին մոլորությունը:

Ճշմարտությունն խոսիլն դժվար է, լսելն՝ ավելի դժվար, իսկ զայն հասկցնելն՝ ամենեն ավելի դժվար։

Լինում են ճշմարտության երևութականություն ունեցող մոլորություններ։

Սիրիր ճշմարտությունը, բայց եղիր ներողամիտ սխալների հանդեպ։

Ժամանակը ջնջում է սխալն ու հղկում ճշմարտությունը:

Որտեղ չկա սեր, այնտեղ չկա և ճշմարտություն։

Ճշմարտության լավագույն զարդը նրա մերկության մեջ է։