Աֆորիզմներ հավատի մասին

Երկմտանք չճանաչող հավատը՝ մեռյալ հավատ է։

Ով հավատում է անմահությանը, նա ևս անմահ չէ։

Սիրտը սովորում է հավատալ նրան, ինչ սովորում են ասել շուրթերը։

Ուր չկա հավատ՝ խախուտ է ամեն բան:

Ոչ մի բանի չհավատալը նույնն է, ինչ հավատալ ամեն ինչի։

Ինչից վախենում ենք, նրան ավելի շատ ենք հավատում, քան նրան, ինչին տենչում ենք:

Հավատն առ աստված ու գիտելիքները նույնն են, ինչ կշեռքի երկու նժարները, երբ մեկը բարձրանում է, մյուսն իջնում է:

Մարդիկ գրեթե միշտ հակված են հավատալու ոչ թե նրան, ինչ ապացուցվող է, այլ նրան, ինչ առավելապես իրենց ճաշակով է։