Աֆորիզմներ հաղթանակի մասին

Միասնություն՝ ահա գրավականը հաղթանակի։
Պատերազմի թե խաղաղության մեջ՝ միևնույն է։

Ոչ թե զենքի այս կամ այն տեսակը, այլ արդարացի գործն է իսկական առավելություն տալիս թշնամու նկատմամբ։

Հաղթողին խաղաղությունը ձեռնտու է, իսկ պարտվողին՝ ուղղակի անհրաժեշտ։

Հաղթում են միայն նրանք, ովքեր մարտնչում են։

Հակառակորդն ապահովում է խոշոր հաղթանակ, եթե նա ձեզ ստիպում է հավատալ նրան, ինչ ասում է ձեր մասին։

Նա, ով լավ է նախապատրաստվել ճակատամարտին՝ կիսով չափ հաղթել է։

Խիզախ մտքերը առաջատար խաղաքարերի դերն են կատարում․ նրանք զոհվում են, սակայն ապահովում են հաղթանակը։

Մարդիկ ծնված են հաղթանակների, այլ ոչ թե պարտությունների համար։

Հաղթողը միշտ ընդունում է հաղթվածի որոշ գծերը։