Աֆորիզմներ կյանքի մասին

Մահը գեղարվեստական հնարանք է նոր կյանքեր ստեղծելու համար։

Չկա սեր դեպի կյանքը առանց կյանքից հուսահատության։

Պետք է վախենալ ոչ թե մահից, այլ փուչ կյանքից։

Սիրո սափորից մի քանի ումպերով բնությունը հատուցում է դժվարին կյանքի բոլոր չարչարանքները:

Կյանքն այնքան էլ թանկ չէ, աշխարհն էլ այնքան քաղցր չէ, որպեսզի դրանք գնվեն ստրկության ու շղթաների գնով։

Ամեն բան վերջանում է, որպեսզի ամեն բան վերսկսվի, ամեն բան մեռնում է, որպեսզի ամեն բան ապրի։

Մահ ցանկանալ, երբ ապրում ես, նույնքան փոքրոգություն է, որքան ափսոսալ կյանքը, երբ հասել է մեռնելու ժամանակը։

Մեռնելը արագ ու դյուրին գործ է, ապրելը՝ զգալիորեն դժվար։

Անօգուտ կյանքը անժամանակ մահ է։

Մաքրակենցաղ կյանքն ամենալավ քարոզն է:

Ապրում ես, իսկապես, միայն այն ժամանակ, երբ վայելում ես ուրիշների համակրանքը։

Բարելավեք մարդկանց կյանքի պայմանները, և մարդիկ կդառնան ավելի լավը, որպեսզի արժանի լինեն այդ պայմաններին։

Օրը գնահատիր իրիկնադեմին, իսկ կյանքը՝ վերջում։

Կյանքին հավատա, չէ որ նա ամեն տեսակ գրքերից ավելի լավ է սովորեցնում։

Եթե ուզում ես երկարաձգել կյանքդ, կարճացրու ճաշկերույթներդ: