Աֆորիզմներ կյանքի մասին

Ժլատի կյանքը պահանջում է ուժերի մշտական լարում։

Լավ գրված կենսագրությունը նույնքան հազվադեպ է, որքան լավ ապրված կյանքը։

Եթե ստիպված լինեիր զիջել ուրիշներին այն, ինչ թույլ ես տալիս քեզ, կյանքն անտանելի կդառնար։

Երջանի՜կ է այն կյանքը, որը սկսվում է սիրուց ու ավարտվում կրքով։

Մեծագույնը գրքերից, կյանքի գիրքն է, որը չի կարելի ո՛չ ծածկել, ո՛չ էլ նորից բացել կամայականորեն։

Կյանքի մայիսը լոկ մեկ անգամ է ծաղկում։

Ինչո՞վ ապրեն ճյուղերը, եթե արմատի մեջ կյանք չկա:

Կյանքն առանց վեճերի կլիներ շատ տաղտկալի։ Այն ամենը, ինչ ապրում է, քննարկում է հարուցում։

Արագահոս կյանքում իշխիր մահին,
Եվ մահը կմեռնի, իսկ դու կմնաս հավերժ։

Ով չի գնահատում կյանքը, նա արժանի չէ նրան։

Կյանքը երկարացնելու ողջ գաղտնիքն այն է, որ չկարճացնես այն։