Աֆորիզմներ մահվան մասին

Մահը գեղարվեստական հնարանք է նոր կյանքեր ստեղծելու համար։

Պետք է վախենալ ոչ թե մահից, այլ փուչ կյանքից։

Ով հավատում է անմահությանը, նա ևս անմահ չէ։

Ավելի վաղ, թե ավելի ուշ, նույն նավահանգիստը մենք կժամանենք։

Ամեն բան վերջանում է, որպեսզի ամեն բան վերսկսվի, ամեն բան մեռնում է, որպեսզի ամեն բան ապրի։

Մահ ցանկանալ, երբ ապրում ես, նույնքան փոքրոգություն է, որքան ափսոսալ կյանքը, երբ հասել է մեռնելու ժամանակը։

Մոռացված լինել՝ չկա՜ ավելի սարսափելի մահ։

Մեռնելը արագ ու դյուրին գործ է, ապրելը՝ զգալիորեն դժվար։

Անօգուտ կյանքը անժամանակ մահ է։

Կան մեռելներ, որոնց հարկավոր է սպանել։

Մահվան ահը վատթար է բուն մահից։

Մահից կարելի է վախենալ կամ չվախենալ, այն անխուսափելի կգա։

Արագահոս կյանքում իշխիր մահին,
Եվ մահը կմեռնի, իսկ դու կմնաս հավերժ։

Նրանց մահը, ովքեր ստեղծում են անմահ գործեր, միշտ անժամանակ է։