Աֆորիզմներ մարդու մասին

Մարդն իրենից հետո թողնում է այն, ինչի հետ կապվում են նրա անունը և ստեղծագործությունները, որոնք այդ անունը դարձնում են հիացմունքի, ատելության կամ անտարբերության խորհրդանիշ:

Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ արժեք է ներկայացնում միայն մարտնչող մարդը։

Մարդն առանց հիշողությունների վերջացած մարդ է:

Շատ մարդիկ կլինեին ավելի վատը, եթե նրանց կալվածքները լինեին ավելի լավը:

Հաճելի մոլորություն գոյություն ունի, մեր մոլորակի ձևով խրախուսվող. յուրաքանչյուր մարդ գտնվում է աշխարհի գագաթնակետին։

Բարելավեք մարդկանց կյանքի պայմանները, և մարդիկ կդառնան ավելի լավը, որպեսզի արժանի լինեն այդ պայմաններին։

Օրենքները մարդու համար են, ոչ թե մարդը՝ օրենքների համար:

Մարդը ոչ մի բան այնպես չի կարող առավելագույն չափով տնօրինել, ինչպես ժամանակը։