Աֆորիզմներ մոլորությունների մասին

Արմատավորված մոլորությունը նման է ճանճի. դու հարյուրավոր անգամներ քշում ես նրան, իսկ նա նորից վերադառնում ու տանջում է քեզ ավելի սաստիկ։

Մոլորությունը մեղք չէ։

Վեճը՝ հակառակորդներից յուրաքանչյուրի մոլորությունները հաստատելու միջոցներից մեկն է։

Հաճելի մոլորություն գոյություն ունի, մեր մոլորակի ձևով խրախուսվող. յուրաքանչյուր մարդ գտնվում է աշխարհի գագաթնակետին։

Նոր ճշմարտության համար չկա առավել վտանգավոր ոչինչ, քան հին մոլորությունը:

Լինում են ճշմարտության երևութականություն ունեցող մոլորություններ։

Մեծ սխալ է, երբ քեզ ավելի նշանակալից ես համարում, քան կաս իրականում և գնահատում ես ավելի պակաս, քան արժես։

Մոլորությունն էլ է լինում օգտակար, քանի դեռ ջահել ենք, միայն պետք չէ այն քարշ տալ մինչև ծերություն։

Չկա ոչինչ ավելի կործանարար մեր մոլորությունների ներբողումից, այդ երկյուղալից վերաբերմունքից դեպի խաբուսիկ պատրանքները։