Աֆորիզմներ պարտության մասին

Պայքարում պարտության վտանգը չպետք է մեզ ետ պահի այն գործի պաշտպանությունից, որը մենք արդարացի ենք համարում։

Հաղթողին խաղաղությունը ձեռնտու է, իսկ պարտվողին՝ ուղղակի անհրաժեշտ։

Պարտություն չկա, քանի դեռ մարդն իրեն պարտված չի ճանաչել։

Ով հանձնվել է հակառակորդի ողորմածությանը, նրան չեն օգնի ո՛չ բառերը, ո՛չ խնդրանքները։

Մարդիկ ծնված են հաղթանակների, այլ ոչ թե պարտությունների համար։

Պարտությունները ամրություն են հաղորդում ուժեղներին։

Հաղթողը միշտ ընդունում է հաղթվածի որոշ գծերը։