Աֆորիզմներ սիրո մասին

Չափից դուրս անկեղծորեն արտահայտված սերը հազվադեպ է փոխադարձություն հարուցում։

Մի ձգտիր միշտ իրավացի լինել նրա նկատմամբ, ում սիրում ես։

Սիրո սափորից մի քանի ումպերով բնությունը հատուցում է դժվարին կյանքի բոլոր չարչարանքները:

Ժամանակը ամրացնում է ընկերությունն ու թուլացնում սերը:

Սերը բնածին հյուսվածք է՝ նախշազարդված երևակայությամբ:

Սերն անարդարություն է․ բայց արդարությունն այստեղ բավական չէ։

Ամեն մի երազանք վերջ ի վերջո մարմնավորվում է. ջուր կա յուրաքանչյուր ծարավի համար. սեր կա յուրաքանչյուր սրտի համար։

Սերը լի է խիզախությամբ, հարգանքը լի է երկչոտությամբ։

Սիրո վերքը կարող է բուժել միայն նա, ով այն հասցրել է։

Խանդի զգացմունքի մեջ ավելի շատ ինքնասիրություն կա, քան սեր։

Ամենազորեղ ատելությունը ամենազորեղ սիրո ծնունդն է:

Սրատես է միայն սիրտը. ամենից գլխավորն աչքերով չես տեսնի։

Որտեղ չկա սեր, այնտեղ չկա և ճշմարտություն։

Մի՞թե սիրում են օգուտի մասին խորհրդածելով։ Օ՜, ոչ։

Ով չի սիրում, չի կարող և ատել. ով ոչնչով չի հիանում, չի կարող և արհամարհել. ով ոչինչ չի աստվածացնում, չի կարող և նզովել։