Աֆորիզմներ սխալների մասին

Լավագույն նշանառուն ևս կարող է վրիպել։

Ծանր սխալը հաճախ ձեռք է բերում հանցագործության նշանակություն։

Խավար գիշերում լավ նավաստին էլ կարող է սխալվել։

Ամենամեծ սխալն է. ձգտել երևալ ավելի հաճելի, քան դուք իրականում կաք։

Սիրիր ճշմարտությունը, բայց եղիր ներողամիտ սխալների հանդեպ։

Ժամանակը ջնջում է սխալն ու հղկում ճշմարտությունը:

Ով քիչ է մտածում, նա սխալներ շատ է թույլ տալիս։

Մեծ սխալ է, երբ քեզ ավելի նշանակալից ես համարում, քան կաս իրականում և գնահատում ես ավելի պակաս, քան արժես։

Մարդ ավելի քիչ սխալներ կգործեր, եթե իմանար, թե ինքը հատկապես ինչ չգիտի։

Սխալը միմիայն հետևանք է ոչ ճշգրիտ դատողությունների, բայց արդեն բացահայտված սխալի մեջ համառելը թուլակամության նշան է։