Աֆորիզմներ ուժի մասին

Եթե ուժը միանա արդարության հետ, հապա ի՞նչը կարող է լինել ավելի հզոր այդ միությունից։

Կենտրոնացում՝ ահա թե որն է ուժի գաղտնիքը։

Այնտեղ, որտեղ թագավորում է ուժը, բանականությունը լռում է։

Ոչ ոք չգիտի, ինչպիսին են իր ուժերը, մինչև դրանք չփորձարկի։

Ամեն մի բռնություն, մռայլ ու վանող ամեն ինչ վկայում է ոչ թե ուժի, այլ նրա բացակայության մասին։

Ուժը երբեք իբրև դեղամիջոց չի ծառայում:

Պարտությունները ամրություն են հաղորդում ուժեղներին։

Ծայրահեղ հուսահատությունը մշտապես ծնում է մեծ ուժ: