Աֆորիզմներ ուրախության մասին

Միայնակ ուրախանալը փոքր֊ինչ տխուր բան է։

Նա, ով ուրախ է, և նա, ով թախծում է, իրար չեն հանդուրժում։

Երբ չկա աշխատանք, չկա ոչ մի ուրախություն։

Գնված ուրախությունն ուրախություն չէ․ փողով ձեռք բերված ազատությունը ազատություն չէ։

Յուրաքանչյուր ուրախություն գտնվում է վտանգի տակ։

Ամենահարուստը նա է, ում ուրախություններն ամենից քիչ են փող պահանջում։

Ոչ թե մեր տխրությունն է տխուր, այլ մեր էժանագին ուրախությունները։

Մարդ կարող է ուրախության ու երջանկության հավակնել սոսկ այն չափով, ինչ չափով նա տալիս է այն ուրիշներին։

Ուրախ մարդուն ողջ աշխարհը ուրախ է երևում։