Աֆորիզմներ խանդի մասին

Ոչինչ այնպես մարդուն չի կապում իրեն, ինչպես խանդը։

Կա կոպիտ խանդ՝ երբ չես վստահում նրան, ում սիրում ես. կա նրբին խանդ՝ երբ չես վստահում ինքդ քեզ։

Խանդի զգացմունքի մեջ ավելի շատ ինքնասիրություն կա, քան սեր։

Նա, ով խանդում է, միշտ գտնում է ավելի շատ, քան փնտրում է։

Խանդը մարմնի ինքնասիրությունն է։