Աֆորիզմներ երջանկության մասին
Դժբախտությունը նրանում չէ, որ չհանդիպեցիր երջանկության, այլ նրանում, որ բաց թողեցիր այն։
Ամենաերջանիկ մարդը նա է, ով երջանկություն է պարգևում առավելագույն թվով մարդկանց։
Ուզում ես երջանիկ լինել ողջ կյանքում՝ ազնիվ մարդ եղիր։
Երջանկությունը բարեբեր է մարմնի համար, սակայն միայն վիշտն է զարգացնում ոգու ընդունակությունները։
Նա չէ երջանիկ, ով այդպիսին է թվում ինչ֊որ մեկին, այլ նա, ով իրեն զգում է այդպիսին:
Անցած երջանկության հիշողությունները հոգու կնճիռներն են:
Երջանկության աչքերը փակ են։
Դժվար է ասել՝ ինչն է հատկապես երջանկություն բերում։ Հարստությունն ու աղքատությունը ակնհայտորեն ընդունակ չեն դրան։
Քին Հաբարդ
Մարդ կարող է ուրախության ու երջանկության հավակնել սոսկ այն չափով, ինչ չափով նա տալիս է այն ուրիշներին։
Երջանի՜կ է այն կյանքը, որը սկսվում է սիրուց ու ավարտվում կրքով։