Աֆորիզմներ ժամանակի մասին

Ամենաանդառնալի կորուստներից մեկը ժամանակի կորուստն է:

Րոպեները երկարատև են, իսկ տարիները՝ արագահոս:

Երկու մեծագույն բռնակալներ կան աշխարհում՝ պատահականությունն ու ժամանակը:

Կարգը սովորեցնում է խնայել ժամանակը:

Ժամանակը ամրացնում է ընկերությունն ու թուլացնում սերը:

Ժամանակը ջնջում է սխալն ու հղկում ճշմարտությունը:

Ինչ ասես, որ չի թուլացնում ամենակործան ժամանակը:

Հնարավոր չէ սպանել ժամանակը, վնաս չտալով հավերժությա՜նը:

Ժամանակը նույնն է, ինչ դրամը. մի շռայլեք այն և լիուլի կունենաք:

Տարիները շատ բան են սովորեցնում, ինչ նույնիսկ օրերը չգիտեն:

Ժամանակի շռայլումը վատթարն է բոլոր շռայլումներից:

Ժամանակ գտնել՝ նշանակում է խնայել ժամանակը:

Ժամանակ, իրեր լափող, և դու չարասիրտ ծերություն,
Լափում եք ամեն բան դու՜ք։

Մարդը ոչ մի բան այնպես չի կարող առավելագույն չափով տնօրինել, ինչպես ժամանակը։