Աֆորիզմներ զրպարտության մասին

Արհամարհիր զրպարտությունը և նա կհյուծվի։

Անանուն չարախոսությունը, թերևս, ավելի ամոթալի է, քան անսքող զրպարտությունը։

Ով հանկարծ ուզում է ջրահեղձ անել իր շանը,
Գոռում է բոլորի մոտ, թե նա կատաղել է։

Կես բերան խոսքը զրպարտիչի լեզուն է։

Զրպարտությունը սարսափելի է այն պատճառով, որ նրա անարդարության զոհը մեկն է, իսկ այդ անարդարությունը գործում են երկուսը. նա, ով տարածում է զրպարտությունը, և նա, ով հավատում է դրան։

Զրպարտությունը նման է ձիաբոռի․ եթե անհնար է նրան սպանել առաջին հարվածով, ավելի լավ է ձեռք չտալ ընդհանրապես։

Ով չի պարսավում զրպարտիչներին, նա խրախուսում է նրանց։